01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նոր Նորքի թաղապետի թեկնածուներից մեկը Հովիկ Աղազարյանի որդին է. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում քաղաքապետարանի աշխատակազմում փոփոխություններ կլինեն։ Այս պահին հնարավոր փոփոխությունները քննարկվում են, սակայն վերջնական որոշում կկայացվի այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետարան կայցելի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը փաստացի քաղաքապետն է: Այս պահին հստակ է, որ աշխատանքից ազատվելու են վարչական շրջանների մի քանի ղեկավարներ, իսկ նրանց փոխարեն այդ պաշտոններին կնշանակվեն քաղաքապետարանի աշխատակիցներ եւ հակառակը։ Մեր տեղեկություններով՝ Արաբկիր վարչական շրջանի ներկայիս ղեկավար Արամ Դանիելյանը կնշանակվի ԳԱՍԿ-ի պետ : Կփոխվի նաեւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը:

Այս պաշտոնի համար երկու անուն է շրջանառվում. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին` Հովսեփ Աղազարյանը, որն այժմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է, եւ Նոր Նորք բնակիչ Գուրգեն Պողոսյանը, որը նախկինում սատարել է ՀՀԿ-ին, վերջին ընտրություններում աշխատել է ՔՊ-ի համար։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հովսեփ Աղազարյանը նշեց, թե նման առաջարկ չի ստացել եւ շարունակում է զբաղեցնել փոխթաղապետի պաշտոնը։ Նշենք, որ նրա թեկնածության մասով կուսակցության ներսում թեժ քննարկումներ են, եւ այնքան էլ կողմ չեն այդ նշանակմանը։ Այլ փոփոխություններ եւս կլինեն։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ