28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչու ԱԺ-ում իրականացվեց «ցասում Նիկոլ» օպերացիան. «Իրավունք»

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շարքերում եւս ակտիվորեն քննարկվում է, թե ինչով էր պայմանավորված կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի պոռթկումը եւ, ըստ էության, գործադիր-օրենսդիր երկխոսությունը տապալելը: Սակայն, ՔՊ-ականներն ունեն իրենց վարկածը:

Խնդիրն այն է, որ իշխանությունը, այդպես էլ չնշելով Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը, որոշել էր մեծ շուքով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշել ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության եւ ՀՀ դիվանագիտական ծառայության 30-ամյակը, ինչից տեխնիկապես ուշանում էին հարցուպատասխանի պատճառով: Անգամ դրա համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ձեռքի ազդանշանով հանվեց հարցուպատասխանի համար հերթագրված ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցը:

Ինչ խոսք, ՔՊ-ականները տպավորված էին իրենց «հնարամիտ» լիդերով»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ