23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Թույլ չեմ տա, որ քո պես դավաճաններն Արցախի հերոսներին դավաճան անվանեն». Հայկ Մամիջանյան

Կառավարություն-Ազգային ժողով (ԱԺ) հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ռուս-ուկրաինական պատերազմի՝ Հայաստանի տնտեսության վրա ունենալիք հետևանքների մասին: Վերջինիս մասնավորապես հետաքրքրում էր, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի իշխանությունը՝ մեղմելու համար, մասնավորապես, նաև գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ հացի թանկացումը, հատկապես որ, Արցախյան վերջին պատերազմից հետո Արցախի 75 տոկոսի հետ միասին թշնամուն են հանձնվել հացահատիկի արտերը:

Ինչպես ամեն անգամ, երբ որևէ առարկայական պատասխան չի ունենում, այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանն ընկավ ցնցումների մեջ ու իրեն այն աստիճան կորցրեց, որ ԱԺ ամբիոնից սկսեց ճղճղան ձայնով հայհոյել, գոռգոռալ, թափահարել իրեն…

Պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը սպասեց, մինչև Նիկոլ Փաշինյանի գոռոցներ-ճղճղոցներն ավարտվեն, ապա կրկնեց հարցը, խնդրեց հստակ պատասխանել ու զգուշացրեց՝ նման տոնով այլևս չխոսել:

 

Նիկոլ Փաշինյանը հերթական նոպայի մեջ ընկավ, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին սպառնաց դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցել, ինչ-որ բաներ ասաց Մադրիդյան սկզբունքների մասին, ճչաց, ճվճվաց, որ հողատուն էլ, դավաճանն էլ ընդդիմադիրներն են… Այսինքն՝ մի սցենար, որ պարբերաբար կրկնվում է Ազգային ժողովում:

«Ով որ ինձ ասի, որ ես հող եմ հանձնել, ես էդ մարդկանց հետ մատով եմ խոսելու ու մատով եմ խոսացել»,- Փաշինյանն արձագանքեց՝ Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին ի պատասխան:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ հողերն իրենց ղեկավարության ժամանակ են հանձնվել:

«Տո Ձեր ղեկավարության ժամանա՞կ ինչ է եղել… Եթե Սանասար էր, ինչի՞ էիք գնացել, հանձնում: Մադրիդյան սկզբունքներում դուք եք գրել, Դուք էլ պաշտպանության նախարար եք եղել՝ «կանսերվի կոկոշներով» դիրքերն ամրացնելով… Ուրեմն Ձեր չափն իմացեք, հերիք եղավ, բոլ եղավ… Թափ կտամ մատ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»,- Սեյրան Օհանյանին այս կերպ պատասխանեց երկրի գործադիր իշխանության «գլուխը»:

Այս խուլիգանական վարքագծից հետո դահլիճում իրարանցում սկսվեց, նախ՝ Արամ Վարդևանյանը, ապա՝ Հայկ Մամիջանյանը բավականին կոշտ արձագանքեցին տեղի ունեցածին, ապա ընդդիմադիր ֆրակցիաները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը:

Այն պահին, երբ Հայկ Մամիջանյանը դուրս էր գալիս դահլիճից, ԱԺ նախագահության կողքով անցնելիս, անմիջապես ամբիոնի մոտ, դիմելով Հակոբ Արշակյանին, բայց ակնհայտորեն նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի ելույթը, նա նետեց՝ «Ես չեմ թույլ տա, որ քո պես դավաճաններն Արցախի հերոսներին դավաճան անվանեն»:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ