23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դավաճաններ, թալանչիներ». ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին մեղադրեցին հող հանձնելու համար, իրավիճակը լարվեց, ընդդիմադիրները լքեցին դահլիճը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հետաքրքրվեց, թե հացահատիկի մասով ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը:

«Մտածե՞լ եք, որ օր-օրի խստացվում են Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, եթե հերթը գա ու հասնի հացահատիկի խնդրին, ՌԴ կառավարությունը իր քաղաքացիներին է սպասակելու ու, քանի որ դուք Արցախի շուրջ 75 տոկոսը հանձնել եք թշնամուն ու թշնամու դաշտում թողեցիք հացահատիկի պաշարները, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս մասով», – հետաքրքրվեց պատգամավորը:

Այս հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ հնչել էր «Արցախը հանձնեցիք» արտահայտությունը:
Ես պաշտոնապես «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններից պահանջում եմ, որ իրենք դիրքորոշում արտահայտեն՝ ի վերջո, Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլի: Եթե Սանասար է ու ոչ Կուբաթլի, ձեր լիդերներն ինչո՞ւ են 20 տարի բանակցել այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ընդ որում, դա արել են հրապարակային: Ձեր ընդունած Մադրիդյան սկզբունքներում գրած է՝ 7 շրջանը վերադարձվում են Ադրբեջանին: Հիմա ասեք, այ դավաճաններ, խի՞ եք գնացել ու հայրենիքը դրել սակարկությունների վրա, որ հացահատիկի գործ անե՞ք: Եթե պաշտոնապես հաստատեք, որ Սանասար է, ոչ թե Կուբաթլի, ուրեմն հայրենիքի դավաճանության հոդվածով ձեր երկու լիդերների նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի ու այն, ինչ դուք ուզում եք բեմադրել մեր նկատմամբ, պետք է ձեր նկատմամբ անել: Հերիք է գաք ու այստեղ կոկորդիլոսի արցունք թափեք», – հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նա անդրադաձավ նաև Սյունիքի մասին խոսողներին

Հենա, տարան, գլուխները կախ ընդունեցին իրենց մեղքը, ներում խնդրեցին, 15 միլիարդ էլ վճարեցին պետական բյուջե, էդ դո՞ւք եք խոսում Սյունիքի մասին, այ թալանչիներ», – ասաց Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց բարձր տոնով չխոսել ու մատ թափ չտալ ընդդիմադիրների վրա:

Վարչապետն էլ արձագանքեց՝ ով իրեն ասի, որ հող է հանձնել, մատով է խոսելու այդ մարդկանց հետ:

Տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ինչից հետո իրավիճակը լարվեց:

«Ձեր չափն իմացեք, հերիք եղավ, բոլ եղավ», – ասաց Փաշինյանն ու լքեց ամբիոնը:

ԱԺ նիստը վարող Հակոբ Արշակյանըընդդիմադիր երկու պատգամավորի դուրս հրավիրեց դահլիճից, բանավեճ եղավ պատգամավորների միջև, ինչից հետո ընդդիմադիր բոլոր պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը:

Կառավարության հետ հարցուպատասխանն, այդպիսով, ավարտվեց:

 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ