16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Խոշոր վթար Երեւան-Էջմիածին ճանապարհին. կա 3 զոհ

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում, այսօր՝ ժամը 02.08-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին` Մուսալեռ գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Էջմիածին հատվածի 12-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 DZ 281 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հարվածել հանդիպակած պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել անձը չպարզված 3 քաղաքացի, որոնցից 2-ը տեղում մահացել են, իսկ երրորդը՝ հոսպիտալացման ճանապարհին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ