Ազգային ժողովը ՀՀ նախագահ է ընտրում. ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ նախագահի ընտրության հարցը:
Նախագահի պաշտոնում առաջադրվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նյախարար Վահագն Խաչատուրյանը:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին:
ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, սակայն, չունի այդքան թվով պատգամավոր: ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է:
Սահմանադրությամբ նախատեսվում է ևս երկու փուլ․ երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է 65 և 54 ձայն։