08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխանական թիմին ասվել է, որ խուսափեն հակաթուրքական հայտարարություններ անելուց․ «Հրապարակ»

Իշխանական շրջանակների մեր աղբյուրն ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար թուրքական կողմը պահանջում է փակել անցյալի էջը եւ չանդրադառնալ երկու ժողովուրդների միջեւ առկա որեւէ կոնֆլիկտային թեմայի։

Եվ դա վերաբերում է ոչ միայն հայոց ցեղասպանության թեմային, այլեւ ավելի ուշ շրջանի իրադարձություններին, մասնավորապես՝ 2020 թվականի պատերազմին եւ այդ պատերազմի մեղավորների թվում Թուրքիա պետության մասին հիշատակումներին։

Մեր աղբյուրն ասում է՝ եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ վերջին ամիսներին այդ պատերազմի մասին ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ցանկացած խոսակցության մեջ կիրառում են բացառապես «44-օրյա պատերազմ» կամ «ադրբեջանական ագրեսիա» տերմինները, մինչդեռ 2020-ի վերջին եւ 2021-ի սկզբին շատ էր խոսվում թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին։

Թուրքերի գլխավոր պահանջն է՝ մոռանալ անցյալը, փակել պատմության սեւ էջերը, չհիշել անգամ 2020 թվականը եւ առաջ նայել՝ դեպի հայ-թուրքական եղբայրական լուսավոր ապագա։ Իշխանական թիմին նույնպես ասվել է, որ վերանայեն իրենց լեքսիկոնը եւ խուսափեն հակաթուրքական հայտարարություններ անելուց»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ