07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Նախկիններ և ներկաներ» մոտեցման պատանդ ենք դառնում, կարծես, այլընտրանք չկա. դա շատ վտանգավոր է. Արմեն Գևորգյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը «Հայկական օրակարգ» հետպատերազմյան անելիքներ թեմայով քննարկմանը հայտարարեց, թե Հայաստանում ռիսկեր տեսնում է, և դրանք ավելի շատ տեխնոլոգիական են։

«Ռիսկ եմ տեսնում մեր ներքաղաքական գործընացներում այն առթիվ, որ մենք անընդհատ խոսում ենք անցյալի ու ներկայի մասին, այնուամենայնիվ, չենք կարողանում կենտրոնանալ ապագայի, ելքերի, խնդիրների վրա և այդ քննարկման շուրջ կոնսենսուս չի ձևավորվում», – ասաց Գևորգյանը։

Հաջորդ ռիսկը, որ պատգամավորը տեսնում է, այն է, որ «նախկիններ և ներկաներ» մոտեցման պատանդ ենք դառնում։

«Այնպես է ստացվում, որ այդ բանաձևի մեջ, կարծես թե, այլընտրանք չկա, ինչը շատ վտանգավոր է։ Դրա մասին պետք է մտածենք և լուրջ խոսենք։

Երրորդ ռիսկը, որ կարաձանգրեի, այն է, թե արդյոք այսօր բոլորս միասին Հայաստանում և Սփյուռքում ունենք ունակությունը՝ ճիշտ գնահատելու մեր համազգային ռեսուրսները և դրա զարգացման հեռանկարները», – նշեց Արմեն Գևորգյանը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ