28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Վարչապետը ծանոթացել է կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման բացմանը: Դրանում միավորվել են կոմիտեի  Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի ստորաբաժանումները: Կառավարության ղեկավարը շրջել է նորաբաց ստորաբաժանումով, ծանոթացել ներդրված էլեկտրոնային համակարգով իրականացվող  գործունեությանը և աշխատանքային պայմաններին:

Նորաստեղծ ստորաբաժանման գործունեությունը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի բացառմանը՝ էապես սահմանափակելով գործառույթն իրականացնող պաշտոնատար անձ-քաղաքացի շփումը, պաշտոնատար անձի վրա ներազդելու հնարավորությունը:  

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համակարգում ապահովվել է շուրջ 110 մլն դրամի խնայողություն, որը կուղղվի նրա հետագա զարգացմանն ու տեխնիկական նոր հնարավորությունների ստեղծմանը:

Հովիկ Աբրահամյանը ողջունել է կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումները և կարևորել դրանց հետագա շարունակականությունը: 

Վերը նշված տարածքային ստորաբաժանումների միավորմամբ միևնույն ստորաբաժնման ներքո են ներառվել համակարգում առկա շուրջ 2 միլիոն 200 հազար անշարժ գույքի կադաստրային (արխիվային) գործերից գրեթե 650 հազար միավոր գործերի նյութեր: Դրանով հնարավորություն կընձեռնվի խիստ հսկողության ապահովմամբ առավել ընդգրկուն աշխատանքներ իրականացնել համակարգում էլեկտրոնային գործառույթներ կատարելու, արխիվային նյութերի ամբողջականացման, դրանց թվայնացման ու տեսաներածման թերությունները վերացնելու ուղղությամբ:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ