08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Ինչ պայման է դրել Սամվել Բաբայանը. Իրավունք

«Օդում կախված լուրերի համաձայն, 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին ներգրավվելու առաջարկ է արվել նաեւ ԱՀ անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանին: Սակայն նա իր պայմաններն է թելադրել եւ տեղեկացրել, որ բացառապես այդ պայմանները բավարարելուց հետո կներգրավվի այդ աշխատանքներին:

Ըստ նույն լուրերի, Բաբայանն առաջարկել է պաշտպանության նախարարի տեղակալներից մեկին օժտել առանձնահատուկ լիազորություններով, որպեսզի նա կարողանա առանց որեւէ մեկի հետ քննարկելու հանձնաժողովին տրամադրել այդ ժամանակահատվածին վերաբերող ցանկացած տեղեկատվություն եւ, առհասարակ, այն բոլոր տվյալները, որոնք կարող են լույս սփռել իրավիճակի բացահայտմանը: Իշխանականների շրջանում տարածված լուրերի համաձայն, Բաբայանի առաջարկն ընդունվել է միայն ի գիտություն»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ