Արտակ Դավթյանն արեց իր գործը եւ կարող է հեռանալ. Իրավունք
«Ես դեռեւս մեկ տարի առաջ ասել էի, որ Արտակ Դավթյանին նշանակել են, որ բանակն ամբողջությամբ քանդի, հիմա երեւի միսիան իրագործվել է: Այսքանը կարող եմ ասել»,-«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ազատմանը, ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Ի դեպ, հիշեցնենք, որ օրերս «Իրավունքը» ներկայացրել էր իր լուրն այն մասին, որ առաջիկայում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում ՀՀ ՊՆում: Եվ առաջին հերթին ԳՇ-ում: Դավթյանի պաշտոնանկությունը այդ լուրի հաստատումն է: Իսկ Դավթյանին հաջորդեց հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ Արմեն Հարութունյանի, գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանի, ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Արմեն Առուշանյանի պաշտոնանկությունը: