22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Վերադառնում ենք երկբևեռ աշխարհին ու սառը պատերազմին և դա, ըստ այս վարկածի, ԱՄՆ-ում գծված սցենար է»․ Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, ինչ հիմա կատարվում է, դժվար է ընկալել։ Ամենավատ բանը տրամաբանության կորուստն է, այդ դեպքում սկսվում է քաոսը։ Սակայն Ուկրաինայում կատարվող դեպքերում տրամաբանություն, այնուամենայնիվ, կարելի է փորձել գտնել, կամ գոնե վարկած առաջադրել։

Վարկած

Միացյալ Նահանգները երկընտրանքի առջև էին հայտնվել, վերահսկել ամբողջ աշխարհը, ինչպես 1991-ից հետո, այլևս չեն կարող, դա փաստ է։ Այս պարագայում պետք է կամ ամբողջը կորցնեն, կամ բավարարվեն աշխարհի կեսով, հատկապես արժեքավոր է Եվրոպան։

Ըստ այս վարկածի, հանձնում են Ուկրաինան, ու Եվրոպայում իջեցնում են «երկաթյա վարագույրը»։ Այսինքն, վերադառնում են ՆԱՏՕ-ի ստեղծման բանաձևին․ «ԱՄՆ-ն Եվրոպայում, Գերմանիան՝ Եվրոպայի տակ, Ռուսաստանը՝ Եվրոպայից դուրս»։

Նմանատիպ վարագույր պետք է իջեցնեն Չինաստանի առջև, Թայվանը հանձնելուց հետո ու դրանով պաշտպանեն իրենց շուկան Չինաստանից, որն ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում արդեն չեն կարող։

Պարզ ձևակերպենք, վերադառնում ենք երկբևեռ աշխարհին ու սառը պատերազմին և դա, ըստ այս վարկածի, ԱՄՆ-ում գծված սցենար է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ