18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Լրիվ պռավալ վիճակ

“Ժողովրդավարական հայրենիք’’ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ իշխող կուսակցության անցած տարվա բացթողումներին:

”14 թվականի մասին խոսելով՝ ուզում եմ ի մի բերել վարչախմբի գոյության տարիները: Երբ որ վերլուծում ես վարչախմբի գոյության  17 տարիները և Սերժ  Սարգսյանի իշխանավարման 7  տարիները, հասկանում ես, որ  յուրաքանչյուր տարի առանձին –առանձին հատկություններով է օժտված: Այս ընթացքում վարչախումբը յուրաքանյուր տարի աչքի է ընկել մի արածով”,-նշեց Մակեյանը:

Նա նկատեց, որ մենք ձախողվել ենք հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում, և ամենագերակա ` ցեղասպանության հարցում սխալ քաղաքականություն է վարվել.’’Ցեղասպանության հարցն, ըստ էության, փակուղի է մտել հայ-թուքական արձանագրություններից ու ֆուտբոլային դիվանագիտությունից հետո: 100-ամյակից առաջ դա մեծ նվեր էր Թուրքիային”:

 ”Հիմա 100 ամյակ ենք մտնում լրիվ պռավալ վիճակով: Գիտենք, որ լուրջ պատերազմ սկսելու հավանականություն կա, և այս հարցում ևս լրիվ պռավալ է”,- անհանգստություն հայտնեց Մակեյանը: Հաջորդ խնդիրն, ըստ նրա, տնտեսության ոլորտում մենաշնորհների խորացումն է.”Հետևանքը գների ամենօրյա թանկացումն է ու դրամ-դոլար այս խաղերը”:

”Մյուս առանձնահատկությունը իշխանության տոտալ մարդու իրավունքների ոլորտում իրենց ցանցը պահելն է, այսինքն՝ արդարադատության լրիվ բացակայությունն է, մանավանդ եթե քաղաքական վճիռ է”:

Մակեյանին զայրացնողը` ներքին գործերի համակարգի պատկան մարմինների պահվածքն է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ