02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թեմայի վրա տաբու է դրված․ «Հրապարակ»

«Փետրվարի 23-25-ը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կլինի Վիեննայում։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը նշանակված է Վիեննայում՝ փետրվարի 24-ին։ Սպասվելիք հանդիպման եւ օրակարգային հարցերի մասին «Քաղպայմանագրում» զրո ինֆորմացիայի են տիրապետում։

Խմբակցության մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումներից ո՛չ առաջ, ո՛չ հետո խմբակցությունում այդ հարցերը չեն քննարկում, չեն հետաքրքրվում, քանի որ այդ թեմայի վրա տաբու է դրված։ Ռուբեն Ռուբինյանը, ըստ մեր աղբյուրի, հաճախակի լինում է Նիկոլ Փաշինյանի մոտ՝ կառավարական առանձնատանը, եւ նրանից ցուցումներ ստանում։

Նշենք, որ Երեւանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել, եւ երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։ Հայ–թուրքական բանագնացների առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 14-ին, Մոսկվայում։ ՔՊ-ում, սակայն, որոշակի անհանգստություններ կան ռուս-ուկրաինական վերջին դեպքերով պայմանավորված։ Չեն բացառում, որ Թուրքիան այսուհետ ավելի ագրեսիվ քաղաքականություն կվարի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ