23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լրտեսության մեջ մեղադրվողը գրել է՝ «Ես բանակի կողքին եմ», «թուրքն իմ թշնամին է»․ «Հրապարակ»

«ԱԱԾ-ի ձերբակալած 19 զինծառայողները, ինչպես հայտնի է, մեղադրվում են գումարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին գաղտնի համարվող տեղեկություններ հայտնելու մեջ։ Օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները ՀՀ տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց: 19 անձ ձերբակալվել է, երեկ արդեն ասվում էր, որ 24 հոգի են դարձել նրանք, մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ:

ԱԱԾ-ն հաղորդում է, որ լրտեսական գործունեություն իրականացրած անձինք սոցցանցերում ստեղծել են կեղծ անհատական էջեր՝ հայուհիների տվյալներով եւ լուսանկարներով: Դրանից հետո հայերենին տիրապետող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ծանոթություններ են հաստատել ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ։ 

«Այդպես առաջարկել են գումարի դիմաց համագործակցել իրենց հետ եւ տրամադրել ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ։ Մասնավորապես, ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, զորամասերի եւ դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների եւ այլնի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրտեսական ցանցում ներգրավված անձինք ՀՀ զինված ուժերում զբաղեցրել են տարբեր պաշտոններ եւ հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների եւ փաստաթղթերի հետ՝ հավատացնում է ԱԱԾ-ն: «Նախաքննության ընթացքում բացահայտվել է ՀՀ քաղաքացիների ինքնությունը, պարզվել նրանց կողմից փոխանցված ռազմական եւ այլ բնույթի տեղեկությունների ծավալն ու բովանդակությունը: Կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել եւ վերցվել են փաստաթղթեր, այդ թվում՝ նաեւ ռազմական բնույթի տեղեկություններ պարունակող բնօրինակ փաստաթղթեր, ինչպես նաեւ վարձատրության հանգամանքը հաստատող անդորրագրերի օրինակներ»: ԱԱԾ-ն նաեւ հիշեցնում է, որ Քրեական օրենսգրքի «Պետական դավաճանություն» հոդվածով նախատեսված է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում։

Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 299- րդ հոդվածով նախատեսված է նաեւ խրախուսական նորմ` պետական դավաճանություն կամ լրտեսություն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին հայտնել է այդ մասին։

Մեր տեղեկություններով` 19 մեղադրյալներից մեկը Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի բնակիչ Գ. Գ․-ն է: Նա ամուսնացած չէ, ապրում էր ծնողների հետ: Սակայն Իջեւանի մեր աղբյուրները նշեցին, որ մարզում շատ թերահավատ են այս մեղադրանքի հետ կապված` շատերը պնդում են, թե Գ. Գ․-ն ընդունակ չէր դավաճանական քայլի: Մենք փորձեցինք նաեւ ինչ-որ տեղեկություններ ստանալ Այգեհովիտի համայնքապետից, սակայն վերջինս բավականին վախեցած էր եւ չցանկացավ զրուցել մեզ հետ:

Մենք ուսումնասիրեցինք իջեւանցի մեղադրյալի էջը եւ հայտնաբերեցինք, որ 29-ամյա երիտասարդի բոլոր ստատուսները հայրենիքին ու բանակին են նվիրված: 2020 թ. դեկտեմբերի 1-ին նա գրել է. «Կներեք, տղերք», իսկ 2021 թ. փետրվարի 20- ին եռագույնն է դրել՝ մակագրությամբ․ «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»։ 2021-ի հունիսի 6-ին գրել է. «Թուրքն իմ թշնամին է», 2021-ի նոյեմբերի 27-ին` «Բանակի կողքին եմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ