05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թիրախում կուսակցությունների գրասենյակներն են. «Փաստ»

Կուսակցությունների որոշ գրասենյակներ, որպես անշարժ գույք, համարվում են տվյալ կուսակցության սեփականությունը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները հիմա էլ լծվել են հիշյալ թեմայի շուրջ ուսումնասիրություններ իրականացնելու գործին։ Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները ընդհանուր բազայից հանել են կուսակցություններին (պարզ է՝ ոչ ՔՊ-ին) պատկանող անշարժ գույքի ամբողջ ցուցակը և խոշորացույցի տակ վերցրել դրանց սեփականաշնորհման գործընթացները։

Մեզ տեղեկացրեցին, որ առանձնակի ուշադրություն են դարձվում մարզային կառույցների գրասենյակներին, ֆիքսվում է սեփականաշնորհման տարեթիվը, առանձնացվում է, թե ում օրոք և ինչ գնով է այն սեփականաշնորհվել, ուսումնասիրվում են մնացած բոլոր մանրամասները։ Ի դեպ, նշենք, որ այս ընթացքում, զուգահեռաբար, «Քաղաքացիական պայմանագիրը» մի քանի մարզերում բավական մեծ շինություններ է վարձակալել՝ մարզային գրասենյակների աշխատանքն ապահովելու նպատակով։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ