07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Դիպուկահարները պետք է համապատասխան տարածքներից հետ քաշվեն. Ավստրիայի նախագահ

 

 

 

 

 

 

 

“Ես չեմ ուզում մանրամասների մեջ մտնել. կարող եմ միայն ասել, որ սա շատ բարդ խնդիր է”, այսօր ՀՀ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալաով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ ասաց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը:

Ֆիշերը նշեց, որ ծանոթ էտարբեր կողմերի կարծիքներին, լսել է Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշումները, իսկ այժմ լսեց  ՀՀ նախագահիդիրքորոշումը:

“Հենց այս խնդիրների դեպքում, որտեղ խոսք է գնում հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրի մասին, խնդիրը չի կարող լուծվել բռնության եւ ուժի միջոցով”- շեշտեց Ավստրայի նախաագհը:

“ Դիպուկահարները պետք է համապատասխան տարածքներից հետ քաշվեն՛՛,- ընդգծեց Ավստրիային նախագահը` հույս հայտնոլեվ, որ ՄԽ –ին կհաջողվի հասնել դրան: Հայնց Ֆիշերը նշեց, որ ՄԽ համանախագահող երկրներն ունեն այդ ներուժը ու հավելեց, որ մեծ համերություն է հարկավոր խնդրի լուծման համար:

Հիշեցնենք, որ Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ