02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ կձերբակալեն Արայիկ Հարությունյանին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հնարավորինս սեղմ ժամկետներում կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը։

«Հետաքննությունները շարունակվում են։ Հարությունյանը, ով ներկայանում է որպես «ինքնահռչակ ռեժիմի առաջնորդ», հնարավորինս սեղմ ժամկետներում պատասխանատվության կենթարկվի հատուկ ծառայությունների օպերատիվ և հետախուզական գերատեսչությունների կողմից», – ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը այսօր կայացած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ 2020 թվականի աշնանը Արցախյան պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը սոցիալական ցանցերում խոստովանել է, որ ինքն է եղել Գյանջա քաղաքի վրա բազմակի հրթիռային հարձակումների նախաձեռնողը, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։

Այդ կապակցությամբ նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ