23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստ. ընդդիմադիր պատգամավորները լքեցին դահլիճը

Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, թե ընդդիմությունը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ իշխանությունը մի կողմից հայտարարում է, որ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի պատասխանատուն ինքն է ու այս պայմաններում իշխանության գլխավորությամբ հանձնաժողվի աշխատանքների իրականացումը չի կարող լինել օբյեկտիվ։

«44-օրյա պատերազմի հանգամանքների բացահայտումը շարունակում է մնալ մեր առաջնահերթություններից մեկը, բայց մենք համարում ենք, որ դրա աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ այս իշխանությունը չի լինի իշխանության», – ասաց նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հայտարարեց, թե իրենք նույնպես չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին։

«Իմ հիմնական նապատակներից մեկն այս պատերազմի հանգամանքերը բացահայտելն է, բայց խնդիրն այն է, որ այն քաղաքական ուժը, որը պատերազմի ժամանակ ղեկավարել է երկիրը, այս ուժի ղեկավարությամբ հանձնաժողովը կաշկանդված է ամբողջ ճշմարտությունը բացահայտել», – նշեց նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ նշեց, թե օբյեկտիվ քննություն հնարավոր է, երբ քննիչ հանձնաժողովի մեծամասնությունը չի պատկանում այն քաղաքական ուժին, որի իշխանության օրոք սանձազերծվել է պատերազմ։

Ընդդիմադիր պատգամավորները լքեցին դահլիճը։

Պաշտպանության ու անվտանգտության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե ընդդիմությունն ասելու բան չունի։

«Եկան, գլուխները կախ գնացին։ Ով, ով, բայց Գեղամ Նազարյանը պետք է մասնակցեր։ Ռոբետ Քոչարյանը թույլ չտվեց, որ մեր ընդդիմադիր գործընկերները բաց ճակատով գան ու իրենց հետաքրքրող հարցերն ուղղեն ցանկացած պաշտոնյայի. սա արդեն խոսում է, թե ինչ որակի ընդդիմություն մենք ունենք», – նշեց Քոչարյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի իշխանությունները 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով են ստեղծել։

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին:

Ըստ ընդդիմադիրների՝ «պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ