09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ո՞վ է քաղաքապետարանի «սեռի կարդինալը»․ «Իրավունք»

. «Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Երեւանի քաղաքապետարանի «սեռի կարդինալը» նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, եւ իրականում ոչ թե քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այլ ինքն է համակարգում հիմնական աշխատանքները: Թե որքանով է այս ամենը համապատասխանում իրականությանը, «Իրավունքը» պարզեց Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամ Թեհմինա Վարդանյանի տեսակետը:

Բազմաթիվ խոսակցություններ են պտտվում, բայց ես դեռ պարոն Ավինյանին այս շենքում չեմ տեսել, թերեւս միայն Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ, երբ բարձրաստճան ՔՊ-ականներն էին եկել, բայց չեմ էլ ուզում պարոն Ավինյանին դասել այդ շարքերին: 

Ինքս այդ խոսակցությունների մասին մամուլից եմ տեղեկացել, որովհետեւ նրանց հետ ընդհանրապես շփման եզրեր չունեմ: Թե ինչ դուրս կգա այս ամենից, կարծում եմ` մոտակա ամիսների ընթացքում ավելի ակներեւ կլինի»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ