23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զորքերը հայելային ձևով հետ չքաշելու դեպքում դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը կարող է սրել իրավիճակը. Արմեն Գրիգորյան

Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե, «ի տարբերություն Ադրբեջանի», որը սահմանազատման ու սահմանագծման հարցում «նախապայմաններ առաջ չի քաշում», Հայաստանը հնչեցնում է նախապայմաններ։

Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը պարզապես պահանջում է կյանքի կոչել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Հայտարարության մեջ այդ պայմանավորվածությունները նշված են, հայտարարության մեջ նշված է անվտանգության բարձրացման շուրջ քայլեր ձեռնարկել, այնուհետև սկսել դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը։ Հայաստանը ցանկանում է, որ այդ պայմանավորվածությունն իրագործվի», – ասաց նա։

ԱԽ քարտուղարը նշեց նաև, որ հայկական ու ադրբեջանական զորքերը հայելային ձևով հետ չքաշելու դեպքում դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը կարող է սրել իրավիճակը։

 

«Երբ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժեերը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա և սրացումներ լինեն։ Հայաստանն առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, այնտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի կարողանանք սահմանազատման և սահմանագծման գործընթացը հանգիստ անցկացնել, և այստեղ չի կարող որևէ նախապայմանի ընկալում նույնիսկ լինել», – ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ