23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տարածաշրջանի գործընթացները մեր ուշադրության կենտրոնում են․ մեր քայլերի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային․ ԱԽ քարտուղար

Մենք պարբերաբար մեր շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը գնահատում ենք և դրա հետ կապված՝ քայլեր ենք կատարում։ Այդ քայլերի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը պաշտոնապես չի արձագանքում Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման փաստին։

Արմեն Գրիգորյանը չհստակեցրեց, թե հրապարակային կամ ոչ հրապարակային արձագանք, այնուամենայնիվ, եղե՞լ է Հայաստանի կողմից այս հռչակագրին, թե՞ ոչ

«Ցանկացած գործընթաց, որը տարածաշրջանում տեղի է ունենում, մեր ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտության դեպքում տարբեր ձևերով արձագանքում ենք ստեղծված իրավիճակին», – եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ «Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին Շուշի քաղաքում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից։

Հռչակագրով նախատեսվում է Բաքվի և Անկարայի միջև, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասպան, փոխօգնության տրամադրում՝ երրորդ երկրի կամ երկրների կողմից նրանցից որևէ մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կամ անվտանգության նկատմամբ սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում։

Հռչակագրի կետերից մեկի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերի արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ