23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«ՀՀ-ում արդարություն չկա, իսկ դուք դատախազների, դատավորների, քննիչների աշխատավարձն եք բարձրացնում». Փաշինյանը քաղաքացիների հետ չլուսաբանված հանդիպումից դեպք պատմեց

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով կբարձրանան դատավորների, դատախազների ու քննիչների թոշակները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե վերջերս, երբ քաղաքացիների հետ էր հանդիպել, մասնակիցներից մեկն արձանագրել է, որ «Հայաստանում արդարություն չկա, արդարադատություն չկա, արդարադատության համակարգ չկա, իսկ դուք բռնում եք դատախազների, դատավորների, քննիչների աշխատավարձն եք բարձրացնում»:

«Սա շատ կարևոր արձանագրում էր, ես ասացի, որ հենց ձեր նշած պատճառով է, որ մենք այդ քայլերը ձեռնարկում ենք, որովհետև մենք խնդիր ենք դրել ինստիտուտցիոնալ կայացում տեղի ունենա, որովհետև, երբ մենք դատավորների, դատախազների ու քննիչների համար սոցիալական երաշխիքների համակարգ ենք ստեղծում, մենք այդ համակարգը ինչքան իրանց համար ենք ստեղծում, այնքան էլ ձեզ համար ենք ստեղծում. մենք դա անում ենք, որպեսզի հնարավորինս որակյալ արդարադատություն մատուցվի ՀՀ քաղաքացիներին», – հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, թե միջազգային հետազոտությունները հստակ արձանագրում են, որ Հայաստանում դատական, դատաիրավական բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատման ուղղությամբ շատ լուրջ քայլեր են ձեռնարկվել ու ձեռքբերումներ կան:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ ասաց, թե դատաիրավական համակարգի առողջացումը բոլոր առաջատար երկրներում բերել է տնտեսական լուրջ աճի, իսկ տնտեսական աճը կապահովի մնացած բոլոր շերտերի համար սոցիալական երաշխիքների ավելացման:

«Այո, քաղաքացիները իրենց կյանքում հանդիպում են մեկ-երկու վատ դատավորի, վատ դատախազի, վատ քննիչի ու այդպիսին է ամբողջ համակարգի նկատմամբ ընկալումը ու շատերը մոռանում են, թե ինչքան նվիրյալներ են աշխատում այս համակարգում», – ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ