11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ օրը կարելի է՝ շռայլեք փայլերը. ինչպես դիմավորել ամանորը

Կրկին ամանոր է, և այս անգամ ևս սիրելի կանայք և աղջիկներ, դուք չպիտի զլանաք ու նոր տարին պետք է դիմավորեք խնամված, գեղեցիկ: Սա Henaran.am-ի և նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանի խորհուրդն է:

Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս տոնական կերպարի գույների համար պետք է հաշվի առնել, թե որ կենդանակերպի տարին ենք մուտք գործում: ՛՛Այս տարին կապույտ ոչխարի տարի է լինելու, այդ իսս պատճառով շատ ակտուալ է մուգ, վառ կապույտ գույնը, հաճախ էլեկտրիկ են անվանում այդ գույնը: Դա շատ ճոխ, հարուստ, տոնական տեղ ունի ու արծաթագույնի հետ համադրելով՝ կարող եք շատ շքեղ տոնական տեսք ունենալ այդ երեկոյան՛՛,-ասում է Մարիաննա Քաբաբյանը: 

Սակայն եթե դուք կապույտ գույն չեք ուզում կրել, բլոգերը խորհուրդ է տալիս կարմիրին նախապատվություն տալ: ՛՛Երբեք ու ոչինչ չի կարող փոխարինել կարմիրի նշանակությունը ձմռան ամիսներին՝ մանավանդ ամանորի հետ կապված: Կարմիրն էլ շատ ակտուալ է, դեկտեմբերի վերջին օրերը այն եզակի առիթներից են, երբ կնոջը խորհուրդ է տրվում չխնայել իրեն ու իր ուժերը և որքան հնարավոր է վառ ու գեղեցիկ տեսք ունենալ՝ շռայլելով փայլերը, ինչը տարվա մնացած եղանակներին այդքան էլ չի նայվում: Չնայած հայ կանանց մոտ սեր կա դեպի փայլուն զգեստները, բայց եթե ինչ-որ առիթով տեղ չեք գնում, այդ փայլուն զգեստը խորհուրդ է տրվում պահել ամանորին՛՛,-շեշտում է նա:

Վերջինիս խոսքով՝ դասական դարձած ակտուալ գույներից են նաև ոսկեգույնն ու արծաթագույնը, դրանք էլ կապված տոնական ամանորյա տրամադրության հետ՝ ակտուալ են մնում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ