22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լսեք եւ հիշեք, որ «Սերժի վախտ» աշխարհի հզորները Հայաստանի հետ միակարծիք էին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Նիկոլական քարոզիչները բանակցային գործընթացը տապալելու եւ այդպիսով մեր գլխին աղետաբեր պատերազմ բերելու սեփական մեղքը սվաղելու համար հաճախ մեջբերում են Սերժ Սարգսյանի 2018 թվականին Ազգային Ժողովում ելույթից մի հատված։
 
Ինչպես ամեն ինչ իրենց փուչ կյանքում, դա նույնպես անում են փնթի եւ մանիպուլյատիվ։
Հայաստանի եւ Արցախի գլխին դավադիր եւ արյունալի պատերազմը եկել էր ոչ թե Ադրբեջանի հետեւողական դեստրուկտիվ պահվածքի հետեւանքով, այլ Հայաստանը ներկայացնող եւ իրեն գժի տեղ դնող տգետի ունիկալ հատկության շնորհիվ՝ կորցնել Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի աջակցությունը բանակցային գործընթացում։
 
Ստորեւ լսեք Սերժ Սարգսյանի այդ պատասխանն ամբողջությամբ, այդ թվում՝ նույն ելույթի այն հատվածը, որ իշխանական քարոզիչները ձեզանից թաքցնում են։
 
Լսեք եւ հիշեք, որ «Սերժի վախտ» աշխարհի հզորները Հայաստանի հետ միակարծիք էին, իսկ սրա վախտ՝ թողեցին մեզ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ один на один»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ