06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սա իշխանություն չի

’’Քաղաքական վիճակը բարդ է, գները օրեցօր թանկանում են,  ուժային կառույցները բեսպրիդելով են զբաղվում: Ես չնայած դա ուրիշ կերպ եմ պատկերացնում: Ինչ կապ ունի ազատամարտիկ է թե  սովորական մարդ: Երևույթն է տհաճ: Ահավոր է, որ ասում են լավ ենք արել: Այս սա է հենց զայրացնողը’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց  ’’Ժողովրդական’’ կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը:

Անդրադառնալով ազատամարտիկների դեմ բռնության միջադեպին` Կարապետյանը  նկատեց` “հանցագործությունները” հնարավոր էր շատ արագ բացահայտել.’’Եթե իշխանությունը չի կատարել այդ երևույթը, ուրեմն թող բացահայտի, եթե չի բացահայտում ուրեմն մատը խառն է’’, ասաց նա:

Տիգրան Կարապետյանը քննադատում է  նաև հայհոյանքները.’’ Քաղաքականության մեջ դա չպետք է լինի, արդեն այլ դաշտ են անցել: Չնայած այսօր շատերն են անիծում իշխանությանը: Ու դրա մեղավորը հենց իրենք են’’:

 ’’Սա իշխանություն չի` բիզնեսմեններ են, սրանցից ես ոչ մի լավ բան չեմ տեսել և դա համարում եմ խայտառակություն’’,-հավելեց Կարապետյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ