Ոչ ոք առանձնահատուկ չէ /վիդեո/
ՀՀ Երկրապահ կամավորականների միության “Երիտասարդ երկրապահ” կազակերպությունը կիրակի՝ դեկտեմբերի 21-ին հրավիրել էր 5-րդ համագումար: Մասնակցեցին ԵԿՄ վարչության անդամ, Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՀՀ Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը եւ մի շարք այլ հյուրեր:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակնեի նախարար Արմեն Երիցյանը եւս շնորհավորական ուղերձներ հղեցին պատանի երկրապահներին:
ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն իր ելույթում մասնավորապես ասաց. “Երկրի սյուների մասին ենք այս պահին խոսում: Ձեզ հույս տալ պետք չէ, դուք եք մեր հույսը: Արցախյան ազատամարտը հաղթել է հայ ժողովուրդը, Պաշտպանության նախարարությունը: Երկրում ոչ ոք առանձնահատուկ չէ, քանի որ բոլորն էլ մեզ հետ կռվել են”:
Նրա խոսքով՝ քննադատել կարող են բոլորը, սակայն պետք չէ աշխատող մարդուն քննադատել, քանի որ աշխատող մարդը կարող է սխալներ թույլ տալ: “Գեղեցիկ խոսքերով չէ, որ ամեն ինչ կարելի է ստեղծել: Դուք ես այս երկրի տերը, ձերն տունն է սա: Մի քիչ էլ պետք է տանտիրոջ հոգեբանություն ունենալ: Ես հպարտ եմ, որ ձեր կողքին եմ”,- ասաց ԵԿՄ նախագահը:
Մանվել Գրիգորյանի խոսքերով պետք է աշխատել: “Աշխատել ոչ թե սիրամարգ դառնալու համար, այլ աշխատել ապրելու համար”:
Մանրամասները` տեսանյութում: