17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալը՝ Պետրոս Հայկազյանին

 Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոբելյանական երեկո էր՝ նվիրված երաժիշտ-մանկավարժ Պետրոս Հայկազյանի 90-ամյակին։ Երեկոյին ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքաիսյանը, մանկավարժի տարբեր տարիների սաներ, երաժշտասերներ։

Պետրոս Հայկազյանը 1950 թվականից դասավանդում է Սայաթ-Նովայի ավնավ երաժշտական դպրոցում, 1967-2003 թթ. եղել է այդ դպրոցի տնօրենը, դասավանդում է նաեւ Պյ. Չայկովսկու անվան 10-ամյա երաժշտական դպրոցում եւ մանկավարժական 64 տարիների ընթացքում կրթել է հազարավոր երեխաների, անվանի ջութակահարների, ովքեր հանրապետական ու միջազգային մրցույթների դափնեկիրներ են։

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երեւանի քաղաքապետի անունից շնորհավորել է Պետրոս Հայկազյանին եւ մանկավարժական երկարամյա գործունեության, երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ 90-ամյա հոբելյանի կապակցությամբ պարգեւատրել Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ