11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Եվրոպա ասելով՝ ԵՄ չեմ հասկանում. Աշոտյան

”Ես ունեմ իմ պատկերացումն` ինչ է նշանակում Եվրոպա ու եվրոպական, և ինձ համար Եվրոպան ԵՄ-ն չէ, այն ավելի լուրջ քաղաքակրթություն է՛՛,-այսօր լրագրողների հետ ահնդիպմանն ասաց Կրթության և գիտոության նախարար Արմեն Աշոտյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք այն, որ Հայաստանը ԵՏՄ-ին է անդամակցել, չի խոչընդոտելու կրթության ոլորտի եվրոպականացմանը: ՛՛Ես չեմ համարում, որ Հայաստանը, Ռուսաստանը Եվրոպա չեն, Սանկտ-Պետերբուրգը եվրոպական լավագույն քաղաքներից մեկն է, մենք իրավունք չունենք ազգովի հրաժարավել եվրոպական կրթամշակութային ժառանգությունից, դա չեն անում նաև ռուս մեր գործընկերները՛՛,-նկատեց նախարարը:

Ըստ նրա՝ եվրոպական կրթական տարածքի մաս են ՌԴ-ն, Ղազախստանը, այլ բան է, որ ԵՏՄ-ն որպես վերազգային կառույց պետք է ունենա իր կրթական ծրագիրն ու բաղադրիչը: Դրա անհրաժեշտությունն, Աշոտյանի խոսքով, այն է, որ ԵՏՄ-ն ունի ընդհանուր տնտեսություն, ընդհանուր աշխատաշուկա, աշխատանքային միգրացիա, իսկ սա ենթադրւոմ է կրթական ընդհանուր փաստաթղթերի ճանաչում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ