29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բուհ-երը պարտավոր կլինեն համակերպվել. նախարարությունը կգնա այդ քայլին

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ասուլիսի ժամանակ նշեց, որ 2015 թվականին կրթական ոլորտում սպասվող բարեփոխումներից ամենագլխավորը նոր մասնագիտությունների ցանկը հաստատելու որոշումն է: Ըստ նրա՝ սա արվելու է, քանի որ տարիներ շարունակ հայաստանյան բուհերում հետխորհրդային ցանկ է գործում, իսկ այդ մասնագիտությունները ոչ միայն պահանջարկ չեն վայելում միջազգային բուհերում, այլև նույնիսկ չկան այդ բուհերում:

՛՛Ուստի հաջորդ տարվանից սկսած ՀՀ բուհերը պարտավոր կլինեն ներդնել տվյալ մասնագիտություններով կրթական ծրագրեր՛՛,-ասաց նա:

Նախարարը շեշտեց՝ բուհ-երում մեկնարկելու են կառուցվածքային էական փոփոխություններ, արդեն հանձնարարականներ են տրվել, և այդ փոփոխությունների արդյունքում որոշ ամբիոններ կմիավորվեն: ՛՛Այստեղ կա որոշակի դժգոհություն ու քննադատություն, ինչը նշանակում է, որ մենք շատ ճիշտ որոշում ենք կայացրել: Քննադատներից շահերն անձնական շահեր ունեն, քանի որ նրանք կամ իրենց բարեկամները այս կամ այն ամբիոններում ղեկավարներ են, ու սա կբերի նրան, որ որոշ ամբիոններ կվերնանան՛՛,-ասաց նա՝ միաժամանակ շեշտելով, որ մոտ չորս տարում բոհ-երը պարտավոր կլինեն հարմարվել այս նոր իրավիճակին:

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ