05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

5 ձեռքբերում /վիդեո/

՛՛2014-ը նոր կրթական նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման, նոր, որակյալ ու արդյունավետ պետական ծրագրերի ներդրման տարի էր՛՛,-այսօր տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը:  Նա նշեց, որ գալիք տարում նպատակ ունեն ազգային երգ ու պար առարկայի դասավանդումն ավելի ընդլայնել, այս տարի այն առաջին անգամ դասավանդվեց դպրոցներում: Նախարարը նկատեց, որ ավարտվել է շախմատի եռմյա ծրագրի դասավանդումը, սակայն որոշում է կայացվել 5-9-րդ դասարանների համար թույլ տալ, որ դպորցներում գործեն շախմատի արտադասարանային խմբակներ:

՛՛Կոռոպցիան համակարգում վերացված չէ, սակայն տեսանելի նահանջել է, և դա արձանագրված է ոչ միայն հայկական մամուլի ու մասնագիտական կազմակերպությունների աչքերով, այլև Թրանսփարենսի ինթերնեյշնլի աչքերով՛՛,-շեշտեց Աշոտյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում այս արդյունքն իրենց չի բավարում, ու գործողությունները պետք է շարունակվեն բոլոր տարիների ընթացքում:

Միջազգայացման ասպարեզում Հայաստանի տեղը տեսանելի ու ամուր է եվրոպական տարածքում՝ ըստ նախարարին, ինչին հասել են տարիների ընթացքում ջանքերի ու լրացուցիչ աշխատանքների շնորհիվ: Նա հայտնեց, որ հաջորդ տարի, երբ Հայաստանն է լինելու Բոլոնիայի գործընթացի քարտուղար ստաննող երկիրը,  հրավիրվելու են ոչ ներկայացուցիչներ ոչ միայն եվորապական 47 երկրներից, այլև եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հարևան երկրներին՝ Հյուսիսային Աֆրիկայից սկսած մինչև Չինաստան՝ թվով մոտ 17 պատվիրակություններ: Արմեն Աշոտյանը նաև նկատեց, որ նոր դասագրքերը դպրոցներ մտնում են փորձարկումներից հետո, սա նվազեցնում է բողոքները:

Իսկ թե որոնք են նախարարության հինգ ձեռքբերումները, որ ունեցել է այս տարվա ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ