Գլխավորը, որ թանկացել է, դրա մասին լռում են. Շարմազանով /վիդեո/
՛՛Ինձ համար ինչ-որ ընդունելի է ասել եմ: Ինձ համար ընդունելի է ցանկացած կոռեկտ արտահայտություն, և ցանկացած ոչ կոռեկտ արտահայտություն ընդունելի չէ՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ պատասխանելով լրագրողի հարցին` ընդունելի է արդյոք Ազգային ժողովում պատգամավոր Սեդրակ Սարոյանի ՛՛գողական՛՛ բառապաշարը:
՛՛Ինձ համար շատ բան ընդունելի չէ, որը դուք չեք տեսնում, ցավոք սրտի: Ինձ համար ընդունելի չէ, երբ քննադատում եք երևույթը, երկու հոգու խնայում եք, 12-ին քննադատում, երբ լրագրողը տեսնում է, որ թանկացում կա, չորս ապրանքի մասին ասում է, իսկ գլխավորը, որ թանկացել է, դրա մասին լռում է՛՛,-դժգոհեց Շարմազանովը:
Հարցին, թե համաժողովրդական շարժումը պահանջում է փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի հրաժարականը, Շարմազանովն ասաց. ՛՛Համաժողովրդական շարժում կա՞: Ես չեմ կարծում, որ համաժողովրադկան շարժում դասական իմաստով կա: Եթե դուք դա համարում եք համաժողովրդական շարժում, ուրեմն թյուր կարծիք ունեք մեր ընդդիմության մասին՛՛: ՀՀԿ խոսնակը հիշեցրեց, որ արդեն անդրադարձել է այս հարցին` ” հարցը նախագահի լիազորությունների ներքո է”:
Խոսնակը մեկնաբանեց նաեւ “Հանրապետական” հեռուստաալիք ունենալու մասին լուրերը:
Մանրամասները՝ տեսանյութում: