10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Որքանո՞վ էր օրինաչափ

՛՛Տվյալ գործի նյութերին տեղյակ չեմ, չեմ կարող ասել` ինչքանով է իրավաչափ, բայց կարծում եմ՝ իրավաչափությունը կարող է քննել նախաքննող մարմինը կամ դատարան,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է իրավաչափ ՀՀ քննչական կոմիտեի այն որոշումը, որի համաձայն ազատ է արձակվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկած Ա. Սվազյանը:

Սուրեն Քրմոյանի խոսքով՝ օրենքով սահմանված բոլոր մեխանիզմները կիրառվել են, բայց Արդարադատության նախարարության իրավասությունը չէ ձևակերպումներ տալ: Փոխնախարարն ասաց, որ ընդհանրապես եթե հնարավոր է մարդուն մինչ գործի քննության ավարտը ազատ արձակել, եթե վտանգ չկա, որ նա կխանգարի նախաքննությանը ու կխուսափի պատասխանատվությունից, այդ դեպքերում հնարավոր է, ու համապատասխան մարմինների որոշմամբ, որպեսզի ընտրվի այլընտրանքային խափանման միջոց:

՛՛Գլոբալ առումով այլընտրանքային խափանման միջոցները մենք փորձելու ենք շատ կիրառել, որպեսզի մարդկանց ողջ նախաքննության ընթացքում չպահենք համապատասխան ՔԿՀ-ներում՛՛,-ասաց նա` ընդգծելով, որ եթե որևէ մեկի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվում, ապա դա չի նշանակում, որ նա պատասխանատվությունից պետք է խուսափի:

Հիշեցնենք, որ պատգամավոր Արամ Մանուկյանը բռնության էր ենթարկվել: Նրա վրա հարձակում գործած անձն ազատ է արձակվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, որը սահմանում է՝ ՛՛Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի՛՛։ 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ