23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հինգ քայլ դեպի փոփոխություն․ մաս 2-րդ․ Վահե Հովհաննիսյան

Քայլ երկրորդ. Միջընտրազանգվածային երկխոսություն

Չկա կասկած, որ մեր պարտությունների ու փլուզումների հիմքում հասարակության պառակտումն էր։ Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ամենամեծ հանցագործությունը ժողովրդին բզկտելն էր ու հասարակությանը մինչև վերջին բջիջը պառակտելը։ Նրանք, ովքեր ծրագրել էին Հայաստանի պարտությունը, գիտական ճշգրտությամբ իրենց ծրագիրը սկսեցին դրանով։

Մինչև հիմա, նույնիսկ 5000 զոհ տալուց ու Շուշի կորցնելուց հետո մենք չենք կարողանում հաղթահարել պառակտումը։ Պառակտված ենք ընդհուպ միկրոմիջավայրերի, ընտանիքների մակարդակով։
Բայց սա սկսվել է նախքան 2018-ը, երբ անտեսանելի ձեռքը լավ տեսանելի գործիչներով մտցնում էր ղարաբաղցի-հայաստանցի բաժանումը, ու հարթակից և որոշ լրատվամիջոցներից տարիներ ի  վեր չիջնող այդ թեզը մի օր բերեց հայտնի սև ու սպիտակի հանգրվանին։

Շատերի համար այդ թեզի հնչեցման օրը մեծ պարտության սկիզբն էր, շատերն այդ օրն արդեն հասկացել էին, որ աղետ է լինելու։ Բայց, արդեն հայտնի դառած ամերիկյան ֆիլմի նման, անհնար եղավ տագնապի ձայնը տեղ հասցնել։

Հետպատերազմյան վերականգնման համար Հայաստանին պետք է ներհասարակական, ներընտրազանգվածային երկխոսություն։ Առանց դրա մենք ոչ մի արդյունքի չենք հասնելու, առանց դրա մենք պետություն չենք կարողանալու պահել։

Պառակտվածությունն այսօր վտանգավոր չափերի է։ Փոխադարձ ու բազմաշերտ անվստահության մակարդակն անհամատեղելի է պետականության հետ։ Այն զրոյացնում է տասնամյակների ընթացքում կուտակած մեր սոցիալական կապիտալը, որը պետք է լինի հեռանկար ունեցող պետության հիմքում։

Հայաստանում պետք է գնահատված լինեն և առաջին պլան գան այն լիդերները, քաղաքական և հանրային գործիչները, որոնք հանդես կգան միջընտրազանգվածային երկխոսության և ներհասարակական համերաշխության տեսանկյունից։ Եվ բոլոր նրանք, ովքեր կանեն հակառակը, պետք է մերժվեն և վտարվեն հանրային կյանքից՝ որպես պետականության սպառնալիք։

Պետք է հստակ գիտակցել, որ միասնական հասարակության վերականգնումը ծայրահեղ բարդ խնդիր է։ Իսկ ո՞վ է ասել, որ սև ու սպիտակի բաժանման օտարերկրյա հեղինակները թույլ են տալու ներհասարակական համերաշխություն։ Դժվարը բաժանելն էր, իսկ երբ փաստը կատարված է, և արդյունքը՝ ակնառու, հետագա խնդիրները լուծելու համար արվելու է ամեն ինչ՝ թույլ չտալու համար հանրային համերաշխություն։ Վստահ եմ, որ պառակտման համար նոր ձևակերպումներ և նոր բանաձևեր արդեն մշակված կլինեն։

Հանրային կոնսոլիդացիա թույլ չի տալու նաև Նիկոլի իշխանությունը։ Հանրային պառակտվածությունն այս իշխանության թթվածինն է։

Հաշվի առնելով այս ամենը՝ մեկ անգամ ևս պետք է արձանագրել, որ հայության գիտակից ռեսուրսը պետք է դրվի ներհասարակական երկխոսության և համերաշխության վերականգնման համար։

Եվ հաջողության կհասնի այն լիդերը և քաղաքական հոսանքը, որը հանդես կգա այդ դիրքերից։

Շարունակելի

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ