10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ամերիկայի Հայկական Համագումարի կամավորները հանդիպում ունեցան Հայոց ցեղասպանության բանաձեւի հովանավոր, ներկայացուցիչ Ադամ Շիֆի Հետ

Նախորդ շաբաթ Ամերիկայի Հայկական Համագումարի Թերջենյան-Թոմաս կամավորական խումբը հանդիպեց կոնգրեսական Ադամ Շիֆի հետ, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը:

Հանդիպման ընթացքում կոնգրեսական Շիֆը հակիրճ ներկայացրեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ֆինանսական հատկացումների գործընթացը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության փաստի հաստատմանն ուղղված Ներկայացուցիչների Պալատի նոր ջանքերը եւ պայքարը Թուրքիայի շարունակական ժխտողական քաղաքականության դեմ:

“Ես իմ երախտապարտությունն եմ ուղղում Ամերիկայի Հայկական Համագումարին իր կարեւոր դերի համար` կամավորական ծրագրի միջոցով պատրաստելով հայ համայնքի ապագա առաջնորդներին”,- նշեց կոնգրեսական Շիֆը. “Հանդիպումները քաղաքական գործիչների հետ եւ Վաշինգտոնում անցկացված կամավորական ծրագրի արդյունքում ձեռք բերված գիտելիքներն կօգնեն իրենց ապագա ուսման մեջ”,- հավելեց Շիֆը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ