Հրաչյա Սարգսյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ
Երևանու ավագանու անդամների քվեարկությամբ Հրաչյա Սարգսյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ։
Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 44 կողմ, 10 դեմ։
Քվեարկության մասնակիցների թիվը 57 է։ 3 թվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Ավագանու արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։
Հայկ Մարությանն իր ամփոփիչ ելույթում հայտարարեց, որ չի շեղվել հեղափոխական ուղուց, նշեց մի շարք պատճառներ, թե ինչու է խզվել իր և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապը։