29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վանո Սիրադեղյանի փողերն է պտտել. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց ՛՛Ֆինանսական բուրգի՛՛ գործով դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 41-ամյա Արթուր Անդրեասյանը բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվել է փաստացի անվճարունակ վիճակում:

2010 թվականի հունիսին Անդրեասյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ոստիկանության ղեկավար պաշտոններ զբաղեցնող Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևանում գործող ՛՛Մոսկվիչկա՛՛ խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ ունեցած մտերմության, դրանով պայմանավորված՝ իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու, դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել է տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի գումարները և ձեռք է բերել իրավունք՝ նրանց անշարժ գույքի նկատմամբ:

Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագով կատարված խարդախությունների համար:

Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Նա մշտապես գանգատվում է առողջական վիճակի վատացումից, շատ նիստեր հետաձգվում են ամբաստանյալի վատառողջության, ուժեղ գլխացավերի պատճառով:

Դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: Ասաց, թե իր վիճակում կարող է հայտնվել ՀՀ ցանկացած քաղաքացի, ով բիզնեսով է զբաղվում. ՛՛Հենց որ գումարներն ուշացնի, կարող է մեղադրվել խարդախության համար՛՛:

Ամբաստանյալը հայտնեց, որ ՛՛ֆինանսական բուրգի՛՛ ՛՛ճարտարապետը՛՛ և իր գլխին գործ սարքողը եղել է Արտակ Գալստյանը, ով գործով տուժող է: Նրան, ըստ Անդրեասյանի, ՛՛ճարտարապետ՛՛ են անվանել այս գործը քննողները, ինքը նրանցից է լսել:

Ամբաստանյալն ասաց, որ Արտակ Գալստյանը ձևականորեն բաժանվել էր կնոջից՝ գույքային հարցերի պատճառով:

Ըստ ամբաստանյալի՝ Արտակ Գալստյանը՛՛պտտել է՛՛ Վանո Սիրադեղյանի գումարները: Իրեն տված 250 հազար դոլարը Վանոյի գումարն էր, այդ գումարի ամսական տոկոսը՝ 5 հազար դոլարը, Արտակը ծախսել է Վանոյի ու նրա մտերիմների համար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ