09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Նոր տարվա աչքալուսանք. Հրապարակ

 ՛՛Հրապարակ՛՛  թերթը գրում է.

՛՛Երեւան սիթի՛՛ ցանցի խանութներից յուրաքանչյուրում այս օրերին մեծ հերթեր են։ Պատճառը ոչ թե այն է, որ սենսացիոն  էժան գներով ապրանք են վաճառում կամ էլ ձրի լավաշ, այլ ՛՛էժան՛՛ վարկ են տրամադրում։ ՛՛Դե, Նոր տարվա համար վարկ են տալիս, մենք էլ օգտվում ենք։ Հո առանց սեղանի Նոր տարի չե՞նք անելու՛՛,- ասաց հերթի մեջ կանգնած քաղաքացիներից մեկը:

Վարկը տրամադրվում է 50 հազարից մինչեւ 2 մլն դրամի սահմաններում, 5 տարի ժամկտով, տարեկան 21 տոկոս տոկոսադրույքով։ ՛՛Նոր տարվա աչքալուսանք էր, տունը նստած էինք, հաղորդագրությունը եկավ, չհապաղեցինք, միանգամից եկանք՛՛։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ