18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փակ ֆորմատով /վիդեո/

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ դրամի և դոլարի փոխարժեքի հետ կապված արտահերթ նիստ պետք չէ հրավիրել, այս հարցը պետք է քննարկել, սակայն փակ, առանց տեսախցիկների: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:

Նշենք, որ ոչ իշխանականներն առաջարկում են այս հարցի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրել, ինչը նիստի ժամանակ առաջարկեց նաև ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Շարմազանովը նշեց.

”Մեզ էլ մտահոգում է դոլար/դրամի հետ կապված գնաճային տենդենցները, բայց ես կարծում եմ, որ խնդիրը չպետք է քննարկվի սիրողական մակարդակի, խնդիրը լուրջ քննարկում է պահանջում մասնագիտական, տնտեսական, և տեսախցիկների առկայությունը, լրատվամիջոցների առկայությունը հնարավորություն կընձեռեն այդ հացում ոչ պրոֆեսիոնալ պատգամավորներին, այդ թվում և ես եմ, ավելի զգացմունքային հայտարարություններ անելու: Քննարկումներն անհրաժեշտ են, բայց նախևառաջ փակ ֆորմատով”: Հիշեցնենք, որ նիստի ժամանակ Հրանտ Բագրատյանն էլ համաձայնեց Շարմազանովի այս առաջարկի հետ:

ԱԺ փոխնախագահն ասաց, որ մի քանի լուրջ տնտեսագետ պատգամավորների հետ քննարկել է այդ հարցը, ու նրանք էլ գտնում են, որ սա այն հարցն է, որի հրապարակային քննարկումը գայթակղիչ կլինի շատերի համար ու կասկածելի է, թե այդ քննարկումներից ավելի շատ օգուտ կքաղեն հասարակության համար, թե ավելի զգացմունքային հայտարարություններ կանեն:

Դիտարկմանը, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ սա յուրաքանչյուր ընտանիքին է վերաբերում, և այդ պատճառով էլ պետք է բաց լինի, Շարմազանովն արձագանքեց. ”Ես շատ հարգում եմ տիկին Զոհրաբյանին, բայց նրա ասածները վերջին ճշմարտությունները չեն, նույնիսկ ընտանիքում լինում են քննարկումներ, որոնք պետք է փակ լինեն:

Սա այն հարցն է, որ եթե փորձում ենք լուրջ բանիմաց գնահատական հնչեցնել, այստեղ չպիտի մրցույթ սկսել և ասել` վայ ինչ վատ ա, այլ փորձագիտական լուրջ կարծիք է պետք, որի համար ավելորդ տեսախցիկները անհրաժեշտ չեն, կարծում եմ, որ պարոն Բագրատյանի ու իմ կարծիքն ավելի արդարացի են”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ