29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կվազեն վախ չափող Սիրուշի մոտ, այլ ոչ թե եկեղեցի

Հասարակությունը շարունակում է անհանգստության ՛՛փող հնչեցնել՛՛ հեռուստաեթերի որակի, հեռարձակվող նյութի վերաբերյալ: Սոսե Աղաբեկյան Սարգսյան օգտատերը գրում է.

՛՛Չգիտեմ էլ որտեղից սկսեմ…մտնում եմ ֆեյսբուք, թերթում նորություններիս էջը և մի քանի գրառման հանդիպում տարբեր կայքերում.

՛՛Վեցերորդ զգայարան՛՛, բացահայտի՛ր ավելին, թերթում եմ նորից ,նման մի բովանդակության բան հանդիպում, վերջապես որոշում եմ հասկանալ լավ սա ի՞ նչ է, միացնում եմ ու սկսում նայել (բավականին ծիծաղեցի ասեմ ձեզ), բայց ցավս այն է, որ մարդիկ նեղ, դժվար կացության մեջ ընկնելով հիշելու են, որ X շոուբիզնեսյան ՛՛աստղը՛՛ գնացել էր այդ հաղորդմանը, սկզբում չէր հավատում՝ եկել էր ստուգելու նպատակով, բայց վերջում շոկի մեջ էր ընկել, քանի որ 100%անոց ճշմարտություն իր անցյալից, ներկայից ու զգուշացումներ ստացավ ապագայի համար։ Դե հայ առաքելական եկեղեցի դու ամբողջ օրը քարոզի, որ դրանք չարից են, որ սաատնայկան բաներ են, կռապաշտություն։

Այսօրվա մեր հեռուսաընկերությունները չեն մտածում ինչ սերունդ ենք կրթում մենք, միայն եթեր լցնեն ու բարձր դիտողականություն ապահովեն, հեչ էլ թե վաղը չենք ունենան կռապաշտ, սատանայապաշտ, հոգևորից հեռու սերունդ, որ կվազեն եսիմ որ գյուղի վախ չավող Սիրուշի մոտ, որ իրենց զավակին օգնի, այլ ոչ թե եկեղեցի, որ քահանան կարգ անի։ Մենք ենք մեղավոր՝ հեռուստադիտողներս, այ որ պահանջեինք մեզ աղբ չէին հրամցնի՛՛։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ