28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Առաքել Մովսիսյանը հունից դուրս եկավ, Գալուստ Սահակյանը շփոթվեց

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քվեարկության դրվեց կառավարության ներկայացրած ՛՛Մաքսային կարգավորման մասին և կից կարգավորումներն՛՛ առաջին ընթերցմամբ ընդունելու մասին փաթեթը: Հիշեցնենք, նիստը բոյկոտել են ոչ իշխանական ԲՀԿ-ը, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը եւ ‘’Ժառանգությունից’’ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը: Նիստին ոչ իշխանականներից ներկա են ՛՛Ազատ դեմոկրատ՛՛ Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Զարուհի Փոստանջյանը ՛՛Ժառանգությունից՛՛, Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԿ-ից, ՀՅԴ-ական պատգամավորները:

‘’Ժառանգական’’ Ալեքսանդր Արզումանյանը վարման կարգով խոսեց. ‘’Լինելով դեմ` պարտքս եմ համարում մասնակցել նստաշրջանին, որ այդ միությանն սպասարկող ամբողջ փաթեթին դեմ քվեարկեմ:

Ես հարգում եմ ցանկացած ուժի իրավունքը դիմել բոյկոտի, որը լինելով ծայրահեղ քայլ` կարող է սպասարկել այս կամ այն կուսակցության շահերը, բայց այս պարագայում անիմաստ եմ համարում բոյկոտելը, ու մենք պետք է մեր դիրքորոշումը ցուցաբերենք այս բախտորոշ պայմանագրի վերաբերյալ: Խուսափողականությունն այս դեպքում ինձ համար անընդունելի է’’:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այսօր ՛՛ԱԺ-ը ևս մեկ անգամ փորձելու է մեր անկախությունը վաճառքի դնել: Ես եկել եմ դրան դեմ քվեարկելու, որովհետև արդեն իսկ ՌԴ տնտեսությունը գահավիժում է, և Հայաստանը այդ տնտեսության հետ որևէ անելիք չունի: Այն, ինչ այստեղ արվում է, ոչինչ է, քան անգործությունից բացի: Ես չեմ ուզում վիրավորել, բայց դուք տանում եք ՀՀ-ին դեպի կործանում’’:

‘’Կարևորը բոյկոտից դուրս եկաք’’,-նկատեց ԱԺ նախագահը:

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը Ղազախստանի ու Բելառուսի կողմից, որ չեն վավերացնում ԵՏՄ պայմանագիրը` հորդորում է այդ հարցի քվեարկությունը հանել մինչև մեր գործընկեր երկրները հաստատեն: Արդյունքում 5 դեմ, 70 կողմ քվեարկությամբ մաքսային հարաբերությունները կարգավորող փաթեթն ընդունվեց:

Քվեարկությունից հետո Փոստանջյանը խոսեց. ‘’Հենց նոր դուք քվեարկեցիք մի օրինագծի, որն ուղղակի ՀՀ քաղաքացիների շահերին դեմ է’’: Գալուստ Սահակյանը պահանջեց անջատել ընդդիմադիր պատգամավորի խոսափողը՝ ‘’արդեն պրովակացիա եք անում’’:

Երբ Փոստանջյանը փորձեց խոսել այլ հարցերի քվեարկության ժամանակ, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը հունից դուրս եկավ ու սկսեց գոռալ: ԱԺ նախագահն էլ օրենքների անուններն ընթերցելիս շփոթվեց.

‘’Կներեք, կներեք, Փոստանջյանը բարկացրեց’’,-կատակեց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ