06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ջուրը թանկանում է 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ էլեկտրոէներգիյան փետրվարից, գազի գինն էլ կախված է մի բարակ թելից. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ջուրը թանկանում է 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ էլեկտրոէներգիյան փետրվարից, գազի գինն էլ կախված է մի բարակ թելից:
 
Հիմա հարց.
150 դրամի դեմ պայքարող հայտնիներ, ո՞ւր եք:
Խոսքս այն ակտիվիստների մասին է որոնք իրենց ճղում էին 2013-ին քաղաքային տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով թանկացման համար:
 
Ակամայից հիշեցի մի շատ ակտուալ անեկդոտ.
Վարչապետներից մեկը Գյումրիում ելույթ ունենալիս ասում է՝ «ժողովուրդ մենք լավ ենք ապրելու», գյումրեցիներից մեկը տեղից գոռում է՝ հբը մենք:
Ասեմ իմացեք՝ այս անեկդոտը հենց իրանք էլ հորինել են:
Ժողովրդի «Ապագա» կյանքը միայն վատանում է, լավանում է միայն իշխանության եկածների ապագան, «ապագա կա, կա ապագա», հբը ժողովրդի ապագան ե՞րբ կուգա:
 
Հ.Գ. Անցած 10 ամիսների ընթացքում ապագա ունեցող ՀԱՅՐԵՆԻՔԻՑ լքել է ու ետ չի վերադարձել, շուրջ 84000 ապագա փնտրող մարդ»:
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ