12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Կարեւորվել է ՀՀ եւ ՉԺՀ դատական համակարգերի միջեւ համագործակցությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինին:

Նախագահը ողջունել է հյուրին եւ ընդգծել, որ բոլոր ոլորտներում հայ-չինական համագործակցությունը զարգանում է, երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունները տարեցտարի ավելի են ամրապնդվում, ինչի վկայությունն է նաեւ ՉԺՀ Գերագույն դատարանի պատվիրակության այցը Հայաստան:

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են ՀՀ եւ ՉԺՀ դատական համակարգերի միջեւ համագործակցությունը եւ փորձի փոխանակումը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ