07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարտոֆիլի բերքատվությունը պակասել է․ «Ժողովուրդ»

«Անցած տարի գյուղացին կարտոֆիլ քիչ է մշակել, բայց շատ հավաքել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարի ունեցել ենք 20 հազար 50 հա կարտոֆիլի ցանքատարածություն, մինչդեռ 2018-ին (2019-ին էլ այն կազմել է 20 հազար 500) այն կազմել է 22 հազար 100 հա. անցած տարի գյուղացին 1600 հեկտար կարտոֆիլ քիչ է մշակել: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում մարդիկ սկսել են կարտոֆիլ քիչ մշակել 2016 թվականից, երբ ցանքատարածությունները կազմել են 28 հազար 900 հա։ Ավելին` հենց այդ ժամանակահատվածից էլ սկսել է նվազել կարտոֆիլի բերքատվության չափը:

Օրինակ` եթե անցած տարի մեր երկում կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 437 հազար 200 տոննա, ապա 2016-ին հավաքվել է 606 հազար 300 տոննա կարտոֆիլ, իսկ 2017-ին` 547 հազար 400 տոննա կարտոֆիլ: Թեեւ 2020-ին, 2019-ի համեմատ, կարտոֆիլի բերքատվությունը 33 հազար 100 տոննայով ավելացել է, բայց, միեւնույնն է, մտահոգիչ է, քանի որ այս տեմպերով գնալու դեպքում ոչ միայն այս, այլեւ հաջորդ տարիներին գյուղացիները կսկսեն կարտոֆիլի մշակությամբ քիչ զբաղվել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ