13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

՛՛Բանտիկով մտել եմ գործարան, սպիտակած դուրս եկել … ՛՛ /վիդեո/

՛՛66 թվականից աշխատել եմ ՛՛Հայէլեկտրո՛՛ գործարանում՝ բանտիկով մտել եմ գործարան ու սպիտակած դուրս եկել: 13 տարեկանից կյանքի գնով ու մենակ տղա եմ մեծացրել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Սիրվարդ Խաչատրյանը:

Սիրվարդ Խաչատրյանը բազմամյա աշխատանքի արդյունքում հողակտոր է ձեռք բերել Հարավ արևմտյան թաղամասի մերձակայքում, որտեղ տնակ է կառուցել: Ամուսնացրել է միակ որդուն եւ ՛՛փորձել երջանիկ ապրել՛՛: Բայց ճակատագիրը նրանց 8 հոգանոց ընտանիքի համար անակնկալ էր պատրաստել:

՛՛90 թվականից ապրել ենք էտ հողի վրա, ուղղակի էտպես էլ չհասցրի սեփականաշնորհեմ: Հիմա արդեն օդանավակայանը վերցրել է այդ տարածքը ու մեզ մեր տնից հանեցին առանց փոխհատուցման՛՛ ,- պատմեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ