22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առանց պետության թույլտվության անհնար է Pegasus ծրագրով գաղտնալսում իրականացնել. Վանեցյան

Ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ իմ հեռախոսը վարակված է Pegasus ծրագրով։ Դեռևս սեպտեմբեր-հոկտեմբերին միջազգային որակավորում ունեցող ՏՏ անվտանգության մասնագետներ իրականացրել են իմ հեռախոսի փորձաքննություն, որի արդյունքում հայտնաբերել են անհերքելի փաստեր, որ իմ հեռախոսի մեջ տեղադրված է այդ տխրահռչակ ծրագիրը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Բայց քանի դեռ չունեինք հաստատում Apple ընկերությունից, չուզեցի դրա մասին բարձրաձայնել», – ասաց նա։

Երեկ, երբ Արթուր Վանեցյանը Apple-ից ստացել է զգուշացնող նամակ, որոշել է դրա մասին բարձրաձայնել ու հանրայնացնել այն տեղեկությունները, որն իրեն հասու է դարձել դեռևս սեպտեմբերից։

«Գաղտնալսում իրականացնելը պետության մենաշնորհն է, և եթե դրա համար կան համապատասխան հիմքեր, ապա դատարանի որոշման հիման վրա պետությունն իրավունք ունի գաղտնալսել, հետևել և իրականացնել միջոցառումներ։ Տարբերությունը շատ էական է։ Pegasus ծրագիրը չի հանդիսանում ՀՀ հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր։ Այդ ծրագիրը NSO Group ընկերությունը որոշակի գումարի դիմաց (7-10 մլն դոլարի շրջանակում), բաժանորդագրության գումար տրամադրում է։ Այսինքն, բաժանորդագրվում են այդ ծրագրին և ասում, թե մեր երկրից այսինչ ու այնինչ մարդուն վերցնել հսկողության։

 

Հնարավորություն են տալիս այդ ընկերությանը առանց խոչընդոտի մուտքը ՀՀ բջջային օպերատորների համակարգ, մուտք գործել և վարակել ցանկացածի հեռախոս։ Այդ տվյալները ոչ թե ստացվում և պահպանվում են ՀՀ իրավապահ մարմիններում, այլ դրանք գնում են NSO group-ի կենտրոնական գրասենյակ, որից հետո տրամադրվում է պատվիրատուին», – ասաց Վանեցյանը։

Նա նշեց, որ ըստ NSO Group-ի հայտարարության, նրանք բացառապես համագործակցում են պետությունների հետ

«Իմ հեռախոսը վարակելու համար 100-հազարավոր դոլարներ է ծախսվել», – ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց նաև, որ եթե պետությունը չթույլատրի մուտք գործել բջջային օպերատորների համակարգ, հնարավոր չի, որ այդ ծրագիրը կիրառվի տվյալ երկրում։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց նաև, որ ցանկացած անձի ընտանեկան և անձնական անձեռնմխելիությունը կարող է խախտվել բացառապես դատարանի որոշման հիման վրա, իսկ Pegasus ծրագիրն օգտագործելու համար, միանշանակ, դատարանի որոշում չի կարող լինել։

 
«Ստացվում է, որ ամբողջ գործընթացն ապօրինի է։ Իշխանություններն այդ ծրագիրն օգտագործում են բացառապես իրենց ոչ հաճո մարդկանց հետևելու և հետապնդելու համար», – ասաց Արթուր Վանեցյանը։
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ