22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խաչատուր Սուքիասյանի արտահայտությունը Սերժ Սարգսյանին չի մեղադրում որևէ հանցանքի կամ զանցանքի կատարման մեջ. պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը:

Սերժ Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը հայտարարեց, թե Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար:

Խաչատուր Սուքիասյանի պաշտպան Աննա Տոնոյանն էլ ասաց, թե Սուքիասյանի հայտարարությունները եղել են գնահատող դատողություններ:

«Այն, ինչի մասին խոսել է Խաչատու Սուքիասյանը, նոր տեղեկություն չէ, հանրային հետաքրքրություն վայելող տեղեկություն է ավելի քան 13 տարի», – հայտարարեց նա:

Պաշտպանի խոսքով՝ Սուքիասյանի հայտարարությունը չի կարող հանգեցնել պատասխանատվության, ըստ այդմ, նա խնդրեց դատարանին հայցը մերժել:

«Խաչատուր Սուքիասյանի արտահայտությունը Սերժ Սարգսյանին չի մեղադրում որևէ հանցանքի կամ զանցանքի կատարման մեջ», – ասաց պատգամավորի պաշտպանը:

Սերժ Սարգսյանի պաշտպանն էլ ընդգծեց՝ Սուքիասյանի հայտարարությունների մի մասը հակասում է այն դիրքորոշմանը, որն այսօր ներկայացրեց նրա ներկայացուցիչը:

«Մենք կարծում ենք, որ Սուքիասյանի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանում կան իրար հակասող մտքեր», – ասաց նա:

Սարգսյանի մյուս պաշտպան Ամրամ Մակինյանը հարց ուղղեց Խաչատուր Սուքիասյանի պաշտպանին, թե պատրաստվում են արդյոք որևէ ապացույցի միջոցով ապացուցել, այն պնդումը, թե Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար է կրվել կազինոներում: Սուքիասյանին ներկայացուցիչն էլ ասաց, թե իրենք իրենց ապացույցները կներկայացնեն միայն այն ժամանակ, երբ դատարանը բաշխի ապացուցման պարտականությունները:

Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը միջնորդեց հետաձգել այսօրվա նիստը, քանի որ Երևանի պետական համալսարանում դասախոսություն ունի: Դատական հաջորդ նիստը կկայանա 2022 թվականի հունվարի 17-ին` ժամը 11:30-ին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի։

Դիմումը մուտքագրվել է դատարան Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով:

Բացի այդ, Սուքիասյանից, որպես վնասի փոխհատուցում, պահանջում են մեկ միլիոն դրամ, որը պետք է ամբողջությամբ վճարվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ