05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Փոթորիկ մեկ բաժակ ջրում. ԵԱՏՄ-ականները զարմացած էին․ «Իրավունք»

«Բաղրամյան պողոտայում երեկ երեկոյան լարված իրավիճակ էր, ոստիկանական զորքերը գրավել էին ամբողջ փողոցը: Բաղրամյան 26-ում ընդունում էին Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին, որոնց թվում էին ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը եւ Ղրղզստանի նախարարների կաբինետի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը: ԵՏՄ-ականները նոյեմբերի 18-19-ը Երեւանում մասնակցելու են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Հատկանշական է այն, որ անգամ միջկառավարական խորհրդի օտարերկյա արարողակարգն էր զարմացած առկա լարվածությամբ, որովհետեւ նիստը խոչընդոտող որեւէ պատճառ այդպես էլ չեղավ: Խնդիրն այն է, որ մեր երկրի սահմաններում ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված` մտավախություն կար, որ կլինեն առնվազն ակցիաներ Բաղրամյան փողոցում, ինչն այդպես էլ չեղավ:

Անգամ ամենահակառուսիստ իրենց հռչակած «Սասնա ծռերից» որեւ մեկն այդպես էլ չհայտնվեց` լատինատառ պաստառներով: Հայաստանում հավատարմագրված դեսպանները դուրս էին գալիս Բաղրամյան 26-ից աջ ու ձախ տարակուսած նայելով, բայց իրենց երկրացիներից բացի` նկատում էին միայն ոստիկանական ավտոբուսները»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ