07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ռուսաստանի ՊՆ-ն հանդես է եկել դեմարկացիայի ու դելիմիտացիայի առաջարկություններով

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ Ռուսաստանը երեք առաջարկ է հնչեցրել:

«Երեքն էլ մեզ համար ընդունելի են եղել ու շարունակում են ընդունելի մնալ: Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, ու ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են», – ասաց Փաշինյանը:

Նա Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ռուս գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասները ու փորձեն իրագործել ՌԴ արած առաջարկների հիման վրա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ