11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Չափազանց վտանգավոր է դառնում

Իրավիճակն այնպիսի հանգրվանի է հասել, որ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտում է ականանետային կրակով. ՛՛խաղի մեջ՛՛ հրետանային միջոցների գործադրումն ակտիվանում է, ինչը չափազանց վտանգավոր է, ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ:

Ադրբեջանում սկսել են կասկածանքով վերաբերել ՛՛Դիպուկահարների պատերազմին՛՛, իսկ ավելի կոնկրետ, դրա արդյունավետությանը (վնասներ պատճառելու առումով), ինչը սակայն դեռ չի նշանակում, որ դիպուկահարները կպասիվանան կամ ՛՛կթողնեն մարտադաշտը՛՛:

Ամենայն հավանականությամբ, առաջիկայում հակառակորդը փորձելու է գործել ՛՛փոքր տրամաչափի հրետանային միջոցների գործածման տրամաբանության մեջ՛՛՝ զուգահեռ օգտվելով դիպուկահարների ծառայություններից: Խնդիրը՝ առավելագույն վնասներ պատճառելն է:

Հասկանալի է, որ ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները, կձեռնարկեն համարժեք գործողություններ, որպեսզի իրադրությունն ամեն գնով պահեն վերահսկողության տակ, սակայն պետք է ֆիքսենք, որ առաջնագծում իրավիճակը մնում է ռիսկային, իսկ Ադրբեջանը դադար վերցնելու նպատակ չունի:

Տիգրան Աբրահամյան

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ